Անհարկի ձգձգում են․ փաստաբանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանքի դեմ բողոքի մասինՄանուկյանի փաստաբաններն արդեն համապատասխան գրությամբ դիմել են դատարանի նախագահին՝ պարզաբանելու այս ձգձումը:
Նշենք, որ բողոքը պետք է մակագրվեր 10 օրվա ընթացքում։
«2 շաբաթ է անցել, բայց Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բերված և անհապաղ քննության ենթակա բողոքը դեռևս վերաքննիչ դատարանի որևէ դատավորի չի մակագրվել: Պատճառն այն նույն դատավորի` Մանվել Շահվերդյանի «փայլուն» աշխատանքն է, որի պատճառով գործի նյութերը օրենքով սահմանված կարգով չեն փոխանցվել վերաքննիչ դատարան։ Այն նույն դատավորի, ում որոշմամբ 13 տարեկան աղջիկ երեխան զրկված է մոր հետ շփվելու իրավունքից»,- գրել է Սողոյանը:
Նա ընդգծել է, որ անհարկի ձգձգում են գործընթացը։ Փաստաբանի խոսքով՝ արդեն համապատասխան գրությամբ դիմել են դատարանի նախագահին՝ պարզաբանելու այս ձգձումը: Անհրաժեշտության դեպքում կդիմենք նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: