«Հիշե՛ք այս պատկերը»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները կվերածվի Սեուտայի, եթե դեմոկրատները հաղթեն հաջորդ ընտրություններում։
«Սա սարսափելի է։ Հիշե՛ք այս պատկերը։ Ահա թե ինչպիսին կլինենք մենք երեք տարի հետո, եթե իշխանության գա սխալ կողմը», – ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերել «Fox News»-ի լրագրող Ջեքի Հենրիխը։
Երեկ հազարավոր աֆրիկացի միգրանտներ ճեղքել էին ցանկապատը՝ Մարոկկոյից Իսպանիա անցնելու համար։ Սեուտա է մտել մոտ 60,000 մարդ։ Կառավարությունը հրաժարվել է արտակարգ դրություն հայտարարել։