Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող Սեուտա ինքնավար քաղաք է ներթափանցել մոտ 60,000 միգրանտ։ Այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքի կառավարության ղեկավար Խուան Հեսուս Վիվասը։
«Ըստ գնահատականների՝ այս միջադեպի հետևանքով մեր քաղաք է ժամանել մոտ 60,000 մարդ, ինչը կազմում է Սեուտայի բնակչության 70%-ը», – ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին իսպանական լրատվամիջոցները, հազարավոր միգրանտներ կարողացել են լողալով հասնել Սեուտա, ինչպես նաև ոտքով՝ շրջանցելով ալեհատը, որը քաղաքը բաժանում է Մարոկկոյից։
Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները որոշել են ներգրավել զինվորականների՝ բնակավայրում անվտանգության ապահովմանը օգնելու համար։