Չվերթերն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Aeroflot ավիաընկերությունը նոր չվերթ է բացում Կրասնոդարից դեպի Գյումրի։
Ինչպես նշվում է ավիաընկերության տելեգրամյան ալիքում, չվերթերն իրականացվելու են օգոստոսի 28–ին շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ։ Չվերթերն իրականացվելու են Airbus A320 օդանավերով՝ էկոնոմ և բիզնես դասերով։