«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

31.07.2026 | 14:55

Հետազոտություններից մեկի համաձայն՝ վերջին 30 տարվա հետընթաց ապրած երկրների 73%-ը կարողացել է շրջել այդ ուղին. այսինքն՝ հույս կա։ Այս մասին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի հրավիրած քննարկման ժամանակ նշեց Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող  Նարեկ Սուքիասյանը։

«Ի՞նչ կարելի է անել. երևի թե ոչ այնքան տեսական, բայց նաև հենց Հայաստանի մասով՝ թե՛ ժողովրդավարացման պարտադիր պայմանը և թե՛ բևեռացման հաղթահարման գլխավոր ու ամենահեշտ գործիքներից մեկը տեղական ժողովրդավարության վրա շեշտը դնելն է և քաղաքականությունը դարձնել ոչ թե ինչ-որ վեհ գաղափարների և իրար անուն կպցնելու բան (որը այսպես թե այնպես լինելու է), այլ կենտրոնանալ տեղական խնդիրների վրա ու դրանք դարձնել հենց այս ռեսուրսների բաշխման հիմնական օբյեկտը։

Ինչո՞ւ. որովհետև երբ դու մարդու հետ խոսում ես իր ամենօրյա կենցաղային խնդրի մասին (և կենցաղայինը ես բնավ նկատի չունեմ ինչ-որ ավելի ցածր և վատ իմաստով, քան ինչ-որ բարձր ամբիոններից հնչող բարձրագույն բաները), ապա դրանք են հենց քաղաքական հարցերը։ Այդժամ՝ թե դու «նախկին» ես, թե «ներկա», այդ հարցը ծագում է խոսակցության մոտ 45-րդ րոպեին։ Այսինքն՝ այդտեղ զրույցի, դիալոգի կամրջելու դաշտը, տարածքը շատ ավելի մեծ է»,- նշեց Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment