Սաուդյան Արաբիան պատրաստվում է Եմենում հութիների դեմ խոշոր ռազմական արշավ սկսել՝ Կարմիր ծովում սաուդյան նավահանգիստների շրջափակումը վերացնելու համար, հաղորդել է The Guardian-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոքով՝ Եմենում նկատվում է Սաուդյան Արաբիայի հետ դաշնակից ուժերի վերաբաշխում. ստորաբաժանումներ են կենտրոնացվում Ալ Բեյդա նահանգի վրա հնարավոր հարձակման համար, որը հութիները գրավել են 2020-2021 թվականներին։
Հուլիսին Իրանի աջակցությունը վայելող հութիներն ու Սաուդյան Արաբիան վերսկսել են հարվածների փոխանակումը։ Հութիները հայտարարել են սաուդյան նավերի նկատմամբ ծովային շրջափակման մասին և Կարմիր ծովում հարձակվել են սաուդյան լցանավերի վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիան առաջարկել է ստեղծել պաշտպանական կոալիցիա, որին կմասնակցեն տասնյակ երկրներ՝ Կարմիր ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Համատեղ հռչակագիր ստորագրած երկրների թվում էին՝ Քուվեյթը, Սոմալին, Կատարը, Թուրքիան, Պակիստանը, Հորդանանը, Եգիպտոսը, Սուդանը, Սոմալին և Ջիբուտին։ Էր-Ռիադը նաև Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային և Իտալիային է առաջարկել միանալ կոալիցիային։
The Guardian-ը հիշեցրել է, որ նախքան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա փետրվարի 28-ին հարձակումը, Սաուդյան Արաբիան իր էներգակիրների 80%-ն արտահանում էր Հորմուզի նեղուցով։ Այժմ Էր-Ռիադը մատակարարումների համար ստիպված է հույսը դնել Կարմիր ծովի վրա: