«Ռեալը» ձեռք է բերել Լա Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» կազմը համալրել է իսպանական «Լևանտեի» հարձակվող Կարլոս Էսպին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

21-ամյա իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հուլիսի 30-ը:

Իսպանական մամուլի համաձայն՝ «Ռեալը» վճարել է Կարլոս Էսպիի պայմանագրում նշված հրաժարագինը, որը կազմում է 25 միլիոն եվրո:

«Լևանտեում» անցկացրած երեք տարում Էսպին մասնակցել է 66 հանդիպման ու դարձել 20 գոլի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում նա ճանաչվել էր Իսպանիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (մինչև 23 տարեկան):

Leave a comment