Բացահայտվել է Դավթաշենում ավտոմեքենայից կատարված գողության դեպքը. կա հետախուզվող


Ավտոմեքենայից կատարված հերթական գողության վերաբերյալ ահազանգը Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել էր հուլիսի 2-ի երեկոյան։ Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակիչը հայտնել էր, որ պոկել-տարել են «Շևրոլե Վոլտ» մակնիշի իր մեքենայի դիմացի երեսպատոցը՝ վնասելով նաև լուսարձակը։ Պատճառվել էր 250 հազար դրամի վնաս։

 

Նախաձեռնվել էր քրեական վարույթ, և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ 49-ամյա Սուրեն Կյուրեղյանը։

 

Սուրեն Կյուրեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրա գտնվելու մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք հայտնել Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին կամ զանգահարել 112։


Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Դիտումների քանակ6

Leave a comment