Իրանը փորձել է համոզել ՀԱՄԱՍ-ին հրաժարվել զինաթափման համաձայնությունից․ Axios

Իրանը փորձել է հետ պահել ՀԱՄԱՍ-ին զինաթափման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության առիթով Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հանդիպել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ ԻՀՊԿ ներկայացուցիչները ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը կոչ են արել չշտապել զինաթափման մասին համաձայնագրի ստորագրմանը և երկարաձգել բանակցային գործընթացը։

Միևնույն ժամանակ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, որի խոսքերը մեջբերում է Axios-ը, հայտարարել է, որ Իրանը փորձել է համոզել ՀԱՄԱՍ-ին հրաժարվել գործարքից, սակայն շարժումը որոշել է չհետևել այդ առաջարկություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment