Քաղաքականություն
31.07.2026 | 12:34
Խուզարկությունների արդյունքում Նարեկ Կարապետյանի տնից իրավապահները ոչինչ չեն տարել։ Factor.am-ի հարցին ի պատասխան Կարապետյանը չբացառեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է «գնալ ԱԺ՝ իր հետևից»։
«Փաստորեն, արգելվում է քաղաքականությամբ զբաղվել, ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»,- նշեց նա։
Կարապետյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում՝ ի դեմս Ռուսաստանի։
«Մեր ժողովրդի հաշվին է սա անում, իսկ ինքը իր թիկնապահներով էլի քայլելու է, չի կարելի աշխարհի հետ էմոցիայով խոսել»,- ասաց նա։
Անդրադառնալով ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը հասանելի պաշտոններին՝ ԱԺ փոխնախագահին, ԱԺ հանձնաժողովների նախագահներին, Կարապետյանն ասաց, որ կհայտարարի Ազգային ժողովի նիստից մի քանի ժամ առաջ։
Նա չասաց, թե որ հանձնաժողովներին են առաջնահերթություն տալիս, մտածում են՝ եթե ասեն՝ ՔՊ-ն կվերցնի այդ հանձնաժողովը։
«Պետք է լինեն այնպիսի հանձնաժողովներ, որ վերահսկեն իրենց գործողությունները»,- հավելեց Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։