ԿՀՎ-ն և «Մոսադը» ակտիվացրել են Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի որոնումները․ The Times

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) և իսրայելական «Մոսադը» ակտիվացրել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի որոնումները, հայտնում է The Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ Խամենեին հանրության առջև չի հայտնվել 2026 թվականի փետրվարին հոր մահից և պաշտոնը ստանձնելուց հետո։ Հետախուզական աղբյուրների գնահատմամբ՝ նա ավիահարվածի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, ավելի քան 150 օր չի օգտվում հեռախոսից և համակարգչից և, ենթադրաբար, թաքնվում է խիստ պաշտպանված ստորգետնյա ապաստարանում՝ Թեհրանում կամ Քոմի շրջանում։

The Times-ի փոխանցմամբ՝ քանի որ ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցները չեն ապահովել ցանկալի արդյունք, որոնումների հիմնական շեշտադրումը տեխնիկական հետախուզությունից տեղափոխվել է գործակալական աշխատանքի վրա։

Պարբերականը, հղում անելով «Մոսադի» նախկին աշխատակիցներին, գրում է, որ Մոջթաբա Խամենեին, ենթադրաբար, հաղորդագրություններ է փոխանցում մի քանի օղակից բաղկացած միջնորդների միջոցով, որոնք ձեռագիր գրություններ են հասցնում հասցեատերերին՝ առանց տեղեկացված լինելու դրանց բովանդակությանը։ Նրանց գնահատմամբ՝ նրա գտնվելու վայրը պարզելու կամ նույնիսկ կենդանի լինելու փաստը հաստատելու ամենահավանական միջոցը մնում է նրա մերձավոր շրջապատ ներթափանցելը։

Միաժամանակ, հետախուզական համայնքի որոշ ներկայացուցիչներ չեն բացառում, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կարող է թաքցնել նրա մահը, մինչդեռ մյուսները ենթադրում են, որ իշխանությունները կարող են օգտագործել նմանակների՝ նրա տեղաշարժերի վերաբերյալ վերահսկողությունը շփոթեցնելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment