Մի փոքր կցրտի. եղանակի տեսություն

https://arm.sputniknews.ru/20260210/mi-pvoqr-kcrti-eghanaki-tesutjun-98602801.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0d/96845410_127:0:1474:1010_1920x0_80_0_0_8969dbaf70e5ce193c2167963579b89d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, քամի, անձրև, ձյուն, բուք, տեղումներ, երևան

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, քամի, անձրև, ձյուն, բուք, տեղումներ, երևան

Բաժանորդագրվել

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ի ցերեկը, 12-14-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Փետրվարի 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 10-11-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10- ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 , Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-8 աստիճանով, 12-14-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում ևս փետրվարի 10-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև։

Փետրվարրի 10-11-ին առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում փետրվարրի 10-ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0…+2 աստիճան։

Leave a comment