Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «կվճարի» իր հարձակումների համար

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրելու Իրանի դեմ իրականացված գործողությունների համար։

«ԱՄՆ-ն ամեն օր նոր հանցագործություններ է գործում։ Քեշմ կղզում խաղաղ բնակիչների բնակելի տների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը Մինաբում և Լամերդում կատարված հանցագործությունների շարունակությունն էր», – գրել է Ղալիբաֆը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «սովոր է մարտի դաշտում ստացած հարվածներին պատասխանել անմեղ մարդկանց արյամբ», և դրա համար «ստիպված կլինի վճարել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment