https://arm.sputniknews.ru/20260731/trampy-hajtararel-e-hamasi-liakatar-zinatapman-veraberjal-hamadzajnutjan-hasnelu-masin-105249169.html
Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ–ի լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին
Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ–ի լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին
Sputnik Արմենիա
Պաղեստինյան խմբավորումները, սակայն, կտրականապես հերքել են այդ պայմաններին համաձայնելու վերաբերյալ հաղորդագրությունները։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T09:35+0400
2026-07-31T09:35+0400
2026-07-31T09:35+0400
համաս
պաղեստին
իսրայել
ամն
դոնալդ թրամփ
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1d/85255691_0:0:1600:901_1920x0_80_0_0_11503058c25a017bd094a2c01c89bb68.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական պաղեստինյան շարժման և այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին՝ այն անվանելով պատմական քայլ հակամարտությունը դադարեցնելու և պաղեստինյան նոր կառավարություն ձևավորելու համար։ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ ՀԱՄԱՍ–ի և նրա դաշնակից խմբավորումների զինաթափումը կիրականացվի փուլ առ փուլ։ Գործընթացի ավարտից հետո իսրայելական զորքը դուրս կբերվի Գազայի հատվածից, անվտանգության ապահովումն էլ կանցնի կայունացման միջազգային ուժերին և պաղեստինյան նոր ոստիկանությանը։Թրամփը նաև հայտարարել է, որ համաձայնագիրը ճանապարհ է բացոմ պաղեստինյան նոր կառավարություն ձևավորելու համար, որը կհամագործակցի Գազայի հատվածի կառավարման հարցում Ամերիկայի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի հետ։ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել բանակցություններում միջնորդի դեր կատարած Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև իր վարչակազմի անդամներին, որոնք, ըստ նրա, «հնարավոր դարձրին պատմական այս առաջընթացը»։ՀԱՄԱՍ–ի բարձրաստիճան պաշտոնյաները AFP-ին հաստատել են ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու փաստը։ Հրապարակման պահին Իսրայելը պաշտոնապես չէր մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։AFP-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում կարգավորման ԱՄՆ ծրագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ բանակցություններ են ընթանում Եգիպտոսում արդեն մի քանի շաբաթ։ ՀԱՄԱՍ–ի զինաթափումից բացի, ծրագիրը նախատեսում է իսրայելական բանակի փուլային դուրսբերում անկլավից և կառավարման փոխանցում Խաղաղության խորհրդի աջակցությամբ ստեղծված պաղեստինյան տեխնոկրատական կոմիտեին։ Ավելի վաղ Իսրայելը բազմիցս հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ–ի զինաթափումը հակամարտության հետագա դեէսկալացիայի պարտադիր պայմանն է։Միևնույն ժամանակ, պաղեստինյան խմբավորումները կտրականապես հերքել են այդ պայմանները ընդունելու իրենց պատրաստակամության մասին հաղորդագրությունները։ «Իսլամական ջիհադ» շարժման պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հետևյալ հերքումով.2025 թվականի հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ պայմանավորվեցին իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ օրը Գազայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։ Իսրայելական զորքերը, համաձայն համաձայնագրի, նահանջել են այսպես կոչված դեղին գիծ՝ իրենց վերահսկողության տակ պահելով հատվածի տարածքի ավելի քան 50%-ը։
պաղեստին
իսրայել
ամն
գազայի հատված
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1d/85255691_39:0:1462:1067_1920x0_80_0_0_4e12ac812244e1974b8d8b01ca924c23.jpg.webp
համաս, պաղեստին, իսրայել, ամն, դոնալդ թրամփ, գազայի հատված
համաս, պաղեստին, իսրայել, ամն, դոնալդ թրամփ, գազայի հատված
Պաղեստինյան խմբավորումները, սակայն, կտրականապես հերքել են այդ պայմաններին համաձայնելու վերաբերյալ հաղորդագրությունները։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական պաղեստինյան շարժման և այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին՝ այն անվանելով պատմական քայլ հակամարտությունը դադարեցնելու և պաղեստինյան նոր կառավարություն ձևավորելու համար։
«Այսօր Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության հասավ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի և մյուս բոլոր զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ։ Սա հսկայական քայլ է դեպի ամուր խաղաղություն և անվտանգություն», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ ՀԱՄԱՍ–ի և նրա դաշնակից խմբավորումների զինաթափումը կիրականացվի փուլ առ փուլ։ Գործընթացի ավարտից հետո իսրայելական զորքը դուրս կբերվի Գազայի հատվածից, անվտանգության ապահովումն էլ կանցնի կայունացման միջազգային ուժերին և պաղեստինյան նոր ոստիկանությանը։
Թրամփը նաև հայտարարել է, որ համաձայնագիրը ճանապարհ է բացոմ պաղեստինյան նոր կառավարություն ձևավորելու համար, որը կհամագործակցի Գազայի հատվածի կառավարման հարցում Ամերիկայի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի հետ։
ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել բանակցություններում միջնորդի դեր կատարած Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև իր վարչակազմի անդամներին, որոնք, ըստ նրա, «հնարավոր դարձրին պատմական այս առաջընթացը»։
ՀԱՄԱՍ–ի բարձրաստիճան պաշտոնյաները AFP-ին հաստատել են ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու փաստը։ Հրապարակման պահին Իսրայելը պաշտոնապես չէր մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։
AFP-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում կարգավորման ԱՄՆ ծրագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ բանակցություններ են ընթանում Եգիպտոսում արդեն մի քանի շաբաթ։ ՀԱՄԱՍ–ի զինաթափումից բացի, ծրագիրը նախատեսում է իսրայելական բանակի փուլային դուրսբերում անկլավից և կառավարման փոխանցում Խաղաղության խորհրդի աջակցությամբ ստեղծված պաղեստինյան տեխնոկրատական կոմիտեին։ Ավելի վաղ Իսրայելը բազմիցս հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ–ի զինաթափումը հակամարտության հետագա դեէսկալացիայի պարտադիր պայմանն է։
Միևնույն ժամանակ, պաղեստինյան խմբավորումները կտրականապես հերքել են այդ պայմանները ընդունելու իրենց պատրաստակամության մասին հաղորդագրությունները։ «Իսլամական ջիհադ» շարժման պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հետևյալ հերքումով.
«Այն, ինչ հայտարարվել է ԶԼՄ-ներում խմբավորումների և թշնամու միջև համաձայնագրի վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում։ Մենք համաձայն չենք այդ փաստաթղթի հետ և մերժում ենք այն ներկայումս շրջանառվող ձևակերպումներով»։
2025 թվականի հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ պայմանավորվեցին իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ օրը Գազայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։ Իսրայելական զորքերը, համաձայն համաձայնագրի, նահանջել են այսպես կոչված դեղին գիծ՝ իրենց վերահսկողության տակ պահելով հատվածի տարածքի ավելի քան 50%-ը։