https://arm.sputniknews.ru/20260731/ukrainakan-ats-nery-zangvatsajin-hardzakum-en-irakanacrel-rusastani-shrjanneri-vra-105247727.html
Ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի շրջանների վրա
Ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի շրջանների վրա
Sputnik Արմենիա
Վոլգոգրադի մարզը դարձել է գիշերային հարձակման հիմնական ուղղությունը։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T08:56+0400
2026-07-31T08:56+0400
2026-07-31T08:56+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
վոլգոգրադ
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
ռոստովի մարզ
սևաստոպոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103921599_0:35:1179:698_1920x0_80_0_0_f3581109c82b68ee3d2698697c6ad3d3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հինգ մարդ Է տուժել Վոլգոգրադի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով, որտեղ վնասվել են բնակելի տներ, արդյունաբերական ձեռնարկություն և Wildberries լոգիստիկ օբյեկտ: Միաժամանակ հարվածներ են հասցվել Ռոստովի մարզին և Սևաստոպոլին։ Հարձակման ֆոնին հրդեհի մասին հայտնել է նաև Wildberries ընկերությունը։ Նշվում է, որ հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի լոգիստիկ օբյեկտներից մեկում, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները: Վնասի չափերը ճշտվում են։ Բացի Վոլգոգրադի մարզից, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Ռուսաստանի այլ շրջանների վրա: Ռոստովի մարզում, մարզպետ Յուրի Սլյուսարի խոսքով, երկու մարդ է տուժել։ Միևնույն ժամանակ, Սևաստոպոլում ՀՕՊ ուժերը և շարժական կրակային խմբերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Մարզպետ Միխայիլ Ռազվոժաևի տվյալներով՝ ոչնչացվել է երկու ԱԹՍ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
վոլգոգրադ
ուկրաինա
ռոստովի մարզ
սևաստոպոլ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103921599_102:0:1078:732_1920x0_80_0_0_798ac288dbcc9002bd528f2475a58353.jpg.webp
վոլգոգրադ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), ռոստովի մարզ, սևաստոպոլ
վոլգոգրադ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), ռոստովի մարզ, սևաստոպոլ
Վոլգոգրադի մարզը դարձել է գիշերային հարձակման հիմնական ուղղությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հինգ մարդ Է տուժել Վոլգոգրադի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով, որտեղ վնասվել են բնակելի տներ, արդյունաբերական ձեռնարկություն և Wildberries լոգիստիկ օբյեկտ:
Միաժամանակ հարվածներ են հասցվել Ռոստովի մարզին և Սևաստոպոլին։
Առավել լուրջ հետևանքներ են գրանցվել Վոլգոգրադի մարզում։ Ինչպես հայտնել Է մարզպետ Անդրեյ Բոչարովը, Վոլգոգրադում վնասվել են բազմաբնակարան և մասնավոր բնակելի շենքեր, ինչպես նաև հրդեհներ են բռնկվել վառելիքաէներգետիկ համալիրի արդյունաբերական ձեռնարկությունում: Բոլոր հինգ տուժածները հոսպիտալացվել են։
Հարձակման ֆոնին հրդեհի մասին հայտնել է նաև Wildberries ընկերությունը։ Նշվում է, որ հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի լոգիստիկ օբյեկտներից մեկում, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները: Վնասի չափերը ճշտվում են։
Բացի Վոլգոգրադի մարզից, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Ռուսաստանի այլ շրջանների վրա: Ռոստովի մարզում, մարզպետ Յուրի Սլյուսարի խոսքով, երկու մարդ է տուժել։
Միևնույն ժամանակ, Սևաստոպոլում ՀՕՊ ուժերը և շարժական կրակային խմբերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Մարզպետ Միխայիլ Ռազվոժաևի տվյալներով՝ ոչնչացվել է երկու ԱԹՍ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։