https://arm.sputniknews.ru/20260730/irany-harvatsner-e-hascrel-bahrejnum-gtnvvogh-amerikjan-shejkh-isa-bazajin-ihpk-105245853.html
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան «Շեյխ Իսա» բազային. ԻՀՊԿ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան «Շեյխ Իսա» բազային. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ–ն հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը ավարտել է Իրանին հարվածների հերթական ալիքը՝ խոցելով տասնյակ… 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T23:50+0400
2026-07-30T23:50+0400
2026-07-30T23:50+0400
տեսանյութեր
տեսանյութ
իրանի իսլամական հանրապետություն
բահրեյն
ամն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105245443_0:4:1280:724_1920x0_80_0_0_89bf6324b50c0dcc32b5430ead2da0fa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Իրանցի զինվորականները, ի պատասխան անցած գիշեր Իսլամական Հանրապետության տարածքին ԱՄՆ-ի հարվածների, ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան «Շեյխ Իսա» ռազմաբազային։ Այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայության հայտարարության մեջ։Ավելի վաղ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը ավարտել են Իրանին հարվածների հերթական ալիքը՝ Իսլամական Հանրապետությունում խոցելով տասնյակ թիրախներ, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կենտրոններ, հրթիռային և անօդաչու սպառազինության օբյեկտներ, ափամերձ դիտարկման ու պաշտպանական հենակետեր, ինչպես նաև ծովային տեղակայման օբյեկտներ։ԱՄՆ–ի հասցրած հարվածների հետևանքով Ղեշմ կղզում ընտանիք է զոհվել«Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել էլեկտրագեներատորներին, նավիգացիոն համակարգերին, ինչպես նաև Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայում ԱՄՆ բանակի վարչական և օժանդակ ենթակառուցվածքներին»,-ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
բահրեյն
ամն
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
Иран ударил по американской военной базе в Бахрейне
Sputnik Արմենիա
Иран ударил по американской военной базе в Бахрейне
2026-07-30T23:50+0400
true
PT0M27S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105245443_193:0:1158:724_1920x0_80_0_0_03586fc6433fc7e1110e43682163f476.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, իրանի իսլամական հանրապետություն, բահրեյն, ամն, մերձավոր արևելք, видео
տեսանյութեր, տեսանյութ, իրանի իսլամական հանրապետություն, բահրեյն, ամն, մերձավոր արևելք, видео
Ավելի վաղ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ–ն հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը ավարտել է Իրանին հարվածների հերթական ալիքը՝ խոցելով տասնյակ թիրախներ։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Իրանցի զինվորականները, ի պատասխան անցած գիշեր Իսլամական Հանրապետության տարածքին ԱՄՆ-ի հարվածների, ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան «Շեյխ Իսա» ռազմաբազային։ Այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը ավարտել են Իրանին հարվածների հերթական ալիքը՝ Իսլամական Հանրապետությունում խոցելով տասնյակ թիրախներ, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կենտրոններ, հրթիռային և անօդաչու սպառազինության օբյեկտներ, ափամերձ դիտարկման ու պաշտպանական հենակետեր, ինչպես նաև ծովային տեղակայման օբյեկտներ։
«Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել էլեկտրագեներատորներին, նավիգացիոն համակարգերին, ինչպես նաև Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայում ԱՄՆ բանակի վարչական և օժանդակ ենթակառուցվածքներին»,-ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։