Որ 3 օրից հրաժարական տա՝ չխաբնվեք. դա ձևական հրաժարական է լինելու. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«Երկրի ղեկին փաստացի նստած մարդը հրապարակավ մեղադրում է ընդդիմադիր ուժի ներկայացուցչին ծայրահեղ անընդունելի արարքի մեջ (նույնիսկ էական էլ չէ՝ ենթադրյալ հանցանքի՞ մասին է խոսքը, թե՞ ոչ)։

Ո՞րը կլիներ հաջորդ քայլը ժողովրդավարական երկրում – կա՛մ պիտի հանրությանը ներկայացվեին անհերքելի ապացույցներ, կա՛մ էլ պիտի այդ ղեկավարը հրաժարական տար։ Տերցիում նոն դատուր։

Ո՞րն է լինելու հաջորդ քայլը նիկոլըստանում – քրեական օրենսգրքի ինչ-որ տարօրինակ մեկնաբանմամբ՝ քրեական վարույթ է նախաձեռնվելու, մի 30 քննիչի մասնակցությամբ քննչական խումբ է ձևավորվելու, վաղը – մյուս օրը գնալու են Լիպարիտենց տուն խուզարկության, հավաքելու են բոլոր հեռախոսները, պլանշետներն ու ֆլեշկաները, հնարավոր է՝ նաև ձերբակալեն ու տանեն կալանքի։

Ու ամենակարևորը – հանրությանը չե՛ն ներկայացվելու «անհերքելի ապացույցներ», որովհետև, նախորդող փորձը ցույց է տալիս, նման ապացույցներ պարզապես գոյություն չունեն։

Լիպարիտ ջան, պի՛նդ կաց։

ՀԳ. Որ 3 օրից հրաժարական տա՝ չխաբնվեք։ Դա ձևական հրաժարական է լինելու»։

Leave a comment