Նախնական տվյալներով՝ հուլիսի 30-ի առավոտյան ռուսական Kh-101 բալիստիկ հրթիռը խախտել է երկրի օդային տարածքը, հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Ներկայումս ամեն ինչ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ռուսական «Kh-101» բալիստիկ հրթիռի հետ, բայց մենք չենք շտապում մանրամասն հետաքննության արդյունքները հրապարակել», – ասել է Տուսկը։
«Մենք պատրաստ էինք խփել այս հրթիռը, եթե այն շարունակեր իր թռիչքը», – հայտնել է Լեհաստանի վարչապետը։
Նա նշել է, որ «տուժածնների կամ վնասների մասին տեղեկություններ չկան»։
«Ուղղակի սպառնալիք չի եղել, քանի որ հրթիռն ընկել է չզարգացած տարածքում», – պարզաբանել է Տուսկը։