Փաշինյանական արդարադատությունը մերժեց Աշոտ Մինասյանի վաղաժամ ազատ արձակման միջնորդությունը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Փաշինյանական արդարադատությունը մերժեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վաղաժամ ազատ արձակման միջնորդությունը:

Դրսից ներկրված անարժեքության և գաղափարան սնանկության պայմաններում, Աշոտ Մինասյանը որպես հայրենիքի նվիրյալ կշարունակի մնալ ճաղերի հետևում, իսկ տեսակ և սկզբունք չունեցողները կշարունակեն որոշումներ կայացնել:

Ինչ խոսք, պետք է ընդունել, որ բռնատիրության կառուցումն այսպիսի իրողություններ է ենթադրում և պայքարը պետք է կազմակերպել այդ իրողությունները հաշվի առնելով»:

 

Leave a comment