Երևանի Ռուբինյանց փողոցում ավտոբուսն ու տրոլեյբուսը բախվել են. կան վիրավորներ

Ըստ նախնական տվյալների՝ ՃՏՊ-ի հետևանքով բուժօգնության է դիմել 5 քաղաքացի


ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի Ռուբինյանց փողոցում այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել հասարակական տրանսպորտի մասնակցությամբ։


Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։


Նշվում է, որ ժամը 15։09-ին իրար են բախվել թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։


Ըստ նախնական տվյալների՝ ՃՏՊ-ի հետևանքով բուժօգնության է դիմել 5 քաղաքացի։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


Դեպքի հանգամանքները պարզվում են։


Leave a comment