«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

30.07.2026 | 16:06

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով երիտասարդական երաժշտական փառատոնի նախաձեռնությունը, հայտարարեց, որ ստեղծագործականության խթանումը կարևոր միջոց է նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարում։

Նրա խոսքով՝ երաժշտությամբ զբաղվող երիտասարդների համար քրեական ենթամշակույթի ազդեցության հավանականությունն ավելի փոքր է, սակայն պետությունը պետք է ստեղծի ստեղծագործական միջավայր և դրա համար է նախաձեռնել բենդերի փառատոնը։

Այս համատեքստում Փաշինյանը օրինակ բերեց «Ճուտո» կերպարին (նկատի ունի «Նվագախմբի տղաները» ֆիլմի կերպարին-խմբ․)՝ ասելով, որ եթե սոցիոլոգիական հարցում անցկացվի, կարող է պարզվել, որ Հայաստանի տղաների մի մասը «Ճուտո» է։

«Մենք հարց չենք տալիս՝ որտեղի՞ց է սա։ Որովհետև մենք ենք ամեն կիրակի, ամենալավ ժամին դա ցույց տալիս։ Հետո ասում ենք՝ բանակը պետք է ուրիշ տեղից գան փրկեն։ Մենք մեզ հետ ինչ ենք անում ընդհանրապես»,– ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ստեղծագործականության խթանումը պետք է դառնա պետական քաղաքականության մաս, քանի որ միայն հետևանքների դեմ պայքարելով հնարավոր չէ հաղթահարել քրեական ենթամշակույթի ազդեցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment