ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման

Քաղաքականություն

30.07.2026 | 16:33

Ռուսական ռազմական դատարանը Մոսկվայի «Ալ առագաատներ» բնակելի համալիրում ահաբեկչական հարձակման մասնակիցներից Վարաժ Մանուկյանին դատապարտել է 22 տարվա ազատազրկման, գրում է Meduza-ն։

Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ահաբեկչության և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառության հոդվածնեդով։ Դատարանը նաև առգրավել է նրա մեքենան և տուգանել  500,000 ռուբլով։

Քննության վարկածով՝ Մանուկյանն ապահովել է ահաբեկչական հարձակման ժամանակ օգտագործված ինքնաշեն պայթուցիկ սարքի տեղափոխումը և փոխանցումը մյուս մասնակիցներին, որով կատարվել է ահաբեկչությունը։

Բնակելի համալիրում ահաբեկչական հարձակումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարին, երբ շենքի մուտքում պայթել էր ինքնաշեն սարքը։ Զոհվել էր «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը։ Պայթուցիկ սարք եղել էր նաև  հարձակման մեկ այլ մասնակցի՝ Պարույր Մաթևոսյանի մոտ։ Նա մոտեցել էր Սարգսյանին և մահացել պայթյունի հետևանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment