https://arm.sputniknews.ru/20260730/hh-pvokhvarchapety-vedi-jrambari-gvortsarkman-zhamket-nshec-chnajats-vor-dra-kesn-el-der-lcvats-che-105229146.html
ՀՀ փոխվարչապետը Վեդի ջրամբարի գործարկման ժամկետ նշեց, չնայած որ դրա կեսն էլ դեռ լցված չէ
ՀՀ փոխվարչապետը Վեդի ջրամբարի գործարկման ժամկետ նշեց, չնայած որ դրա կեսն էլ դեռ լցված չէ
Sputnik Արմենիա
Վեդու ջրամբարին ևս 650 միլիոն դրամ ֆինանսավորում կհատկացվի։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T15:30+0400
2026-07-30T15:30+0400
2026-07-30T15:30+0400
ջրամբար
հայաստան
վեդի
տիգրան խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102520696_0:67:1280:787_1920x0_80_0_0_b66ca1c3950d161d5580d70e0b6dbfe1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Վեդիի ջրամբարն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչև 2027 թվականի վերջը։ Այս մասին կառավարության նիստին հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով` այս պահին ջրամբարը նախատեսված 30 միլիոնից լցված է 12,5 միլիոն խորանարդ մետրով։Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան էլ ներկայացրեց 2026 թվականի պետական բյուջեից վերաբաշխում անելու և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագիրը, որով Վեդու ջրամբարին ևս 650 միլիոն դրամ ֆինանսավորում կհատկացվի։«Շուրջ 468 միլիոն դրամը վճարվելու է կապալառուին՝ որպես հետավարտական երաշխիքի բացթողում, իսկ 117 միլիոնը կվճարվի խորհրդատուի ծառայության դիմաց։ Սա ընթացիկ կարգով նախատեսված վճարում է և ոչինչ դրանից ավելի»,- ընդգծեց Դավիթ Խուդաթյանը։Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ մեկնարկել է նաև երեք նոր ջրամբարներ կառուցելու գործընթացը՝ Քասախի (10 մլն խորանարդ մետր), Սյունիքի մարզի Լիճքի (4 մլն խորանարդ մետր) և Ելփինի (1 մլն խորանարդ մետր), որոնց նախագծերն արդեն պատրաստ են, իսկ շինարարությունը պետք է մեկնարկի տարեվերջին։«Ֆինանսավորող կազմակերպությանը արդեն դիմել ենք՝ ներքին ընթացակարգերը համաձայնեցնելու համար։ Մինչև այս տարեվերջ պետք է սկսենք կառուցումը։ Կհայտարարենք մրցույթ՝ կառուցող կազմակերպություն ընտրելու համար»,- տեղեկացրեց Տիգրան Խաչատրյանը։Ըստ Խաչատրյանի`օտարերկրյա վարկատուների հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա ևս երկու ջրամբարների ֆինանսավորման վերաբերյալ՝ Արթիկի (Շիրակի մարզում) և Աստղաձորի (Գեղարքունիքի մարզում)՝ յուրաքանչյուրը 1,5 միլիոն խորանարդ մետր ծավալով։Ավարտվել է ևս մեկ՝ Մաստարայի ջրամբարի (Արագածոտնի մարզում) նախագիծը, իսկ ևս 12-ի ուղղությամբ ընթանում են նախագծային աշխատանքներ։
վեդի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102520696_72:0:1209:853_1920x0_80_0_0_38d6cd926e5fe2f594f475f00f533636.jpg.webp
ջրամբար, հայաստան, վեդի, տիգրան խաչատրյան
ջրամբար, հայաստան, վեդի, տիգրան խաչատրյան
Վեդու ջրամբարին ևս 650 միլիոն դրամ ֆինանսավորում կհատկացվի։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Վեդիի ջրամբարն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչև 2027 թվականի վերջը։ Այս մասին կառավարության նիստին հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով` այս պահին ջրամբարը նախատեսված 30 միլիոնից լցված է 12,5 միլիոն խորանարդ մետրով։
«Ջրամբարը ներկայում ամբողջությամբ չի ջրալցվում ոչ թե դրա անհնարին լինելու, այլ այն պատճառով, որ ոռոգման եռուն շրջանում ջուրն ուղղվում է գյուղատնտեսական նպատակներով օգտագործմանը։ 2027 թվականի ընթացքում ջրամբարի ջրալցման մակարդակը նախատեսվում է հասցնել 20 մլն խորանարդ մետրի, իսկ նույն տարվա վերջին՝ ամբողջական 30 մլն խորանարդ մետրի»,– ասաց Խաչատրյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան էլ ներկայացրեց 2026 թվականի պետական բյուջեից վերաբաշխում անելու և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագիրը, որով Վեդու ջրամբարին ևս 650 միլիոն դրամ ֆինանսավորում կհատկացվի։
«Շուրջ 468 միլիոն դրամը վճարվելու է կապալառուին՝ որպես հետավարտական երաշխիքի բացթողում, իսկ 117 միլիոնը կվճարվի խորհրդատուի ծառայության դիմաց։ Սա ընթացիկ կարգով նախատեսված վճարում է և ոչինչ դրանից ավելի»,- ընդգծեց Դավիթ Խուդաթյանը։
Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ մեկնարկել է նաև երեք նոր ջրամբարներ կառուցելու գործընթացը՝ Քասախի (10 մլն խորանարդ մետր), Սյունիքի մարզի Լիճքի (4 մլն խորանարդ մետր) և Ելփինի (1 մլն խորանարդ մետր), որոնց նախագծերն արդեն պատրաստ են, իսկ շինարարությունը պետք է մեկնարկի տարեվերջին։
«Ֆինանսավորող կազմակերպությանը արդեն դիմել ենք՝ ներքին ընթացակարգերը համաձայնեցնելու համար։ Մինչև այս տարեվերջ պետք է սկսենք կառուցումը։ Կհայտարարենք մրցույթ՝ կառուցող կազմակերպություն ընտրելու համար»,- տեղեկացրեց Տիգրան Խաչատրյանը։
Ըստ Խաչատրյանի`օտարերկրյա վարկատուների հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա ևս երկու ջրամբարների ֆինանսավորման վերաբերյալ՝ Արթիկի (Շիրակի մարզում) և Աստղաձորի (Գեղարքունիքի մարզում)՝ յուրաքանչյուրը 1,5 միլիոն խորանարդ մետր ծավալով։
Ավարտվել է ևս մեկ՝ Մաստարայի ջրամբարի (Արագածոտնի մարզում) նախագիծը, իսկ ևս 12-ի ուղղությամբ ընթանում են նախագծային աշխատանքներ։