Փաշինյանը հայտնել է, որ նոր մամուլի քարտուղար է նշանակվելու
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նոր մամուլի քարտուղար է նշանակվելու։
«Տիկին Բաղդասարյանն ավարտում է իր լիազորությունների ժամկետը որպես վարչապետի մամուլի քարտուղար»,- ասել է Փաշինյանը։
Նազելի Բաղդասարյանը, որը մինչ այժմ զբաղեցնում էր վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը, իր գործունեությունը կշարունակի որպես Ազգային ժողովի պատգամավոր։
Մելանյա Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղարն է։