Թուրքիայի նախկին վարչապետը լուծարում է իր կուսակցությունը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Ապագայի կուսակցությունը լուծարելու և կուսակցական քաղաքականությունից հեռանալու մասին։

«Վաղվա Թուրքիայի համար» վերնագրով չորս էջանոց հայտարարության մեջ նախկին վարչապետը գրել է, որ որոշումը կայացվել է խորհրդակցություններից հետո՝ «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս դառնալուց խուսափելու համար։

Դավութօղլուն նշել է, որ սա «ոչ թե կապիտուլյացիա է կամ երկրի համար պայքարից հրաժարում», այլ «բարոյական հեռավորություն» և «կոչ բոլորին՝ վերանայելու քաղաքականությունը»։

Leave a comment