ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար նոր հատուկ բանագնացի թեկնածության հարցը քննարկման փուլում է. Վարչապետ

ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար նոր հատուկ բանագնացի թեկնածության հարցը քննարկման փուլում է. Վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի նոր հատուկ բանագնացի թեկնածության հարցը քննարկման փուլում է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համապատասխան հարցին:

«Հատուկ բանագնացի հետ կապված որոշում դեռ չկա։ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակելու աշխատանքը, ինչ տրամաբանությամբ և ինչ ֆորմատով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ»,-ասել է վարչապետը և հավելել, որ այս հարցով այժմ քննարկումներ ընթանում։

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի նախկին հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու։

Leave a comment