ԵԱՏՄ-ի օրակարգը ձևավորվում է ինստիտուցիոնալ ճանապարհով՝ ինստիտուտների միջոցով, բայց դա հարթակ է, որտեղ, բնականաբար, ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին իր մասնակցության վերաբերյալ հարցին:
«Այն, ինչ ձեզ ասել ենք բրիֆինգում, ասելու եմ նաև այստեղ։ Իսկ ի՞նչ եմ ասել ձեզ բրիֆինգում։ Ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եթե ԵԱՏՄ պայմանագիրը չի գործում, չի գործում նաև ԵԱՏՄ-ն։
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է, և այդ կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100 տոկոսով վստահ եմ, որ ՀՀ-ն այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն՝ ոչ»,- նշեց վարչապետը։
Դիտումների քանակ3