Փաշինյանը թվեց բանակում ինքնասպանությունների 3 պատճառ

https://arm.sputniknews.ru/20260730/pashinjany-tvec-banakum-inqnaspanutjunneri-3-pattshar–105224304.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/06/24786029_92:0:933:631_1920x0_80_0_0_84b4286751233e2564af4f8fd91649f3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ինքնասպանություն, բանակ, նիկոլ փաշինյան

ինքնասպանություն, բանակ, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Փաշինյանի խոսքով` իրենք դե յուրե միջոցներ են ձեռնարկել, որ արգելվի ծառայության մեջ գտնվողների խաղադրույքներ կատարելը, բայց այն դեռ ներդրման փուլում է։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերում զինծառայողները ինքնասպանության կարող են դիմել 3 հիմնական պատճառով, որոնցից առաջինը` խաղադրույքներ կատարելն ու պարտքերի տակ ընկնելն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գիտեք մեր բանակում ինչի՞ են զինվորներն ինքնասպանություն գործում։ 3 հիմնական պատճառ կա, որոնցից մեկը խաղադրույքներ կատարելն ու պարտքերի տակ ընկնելն է, հետո այդ պարտքերը չկարողանալ փակելը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` իրենք դե յուրե միջոցներ են ձեռնարկել որ արգելվի ծառայության մեջ գտնվողների խաղադրույքներ կատարելը, բայց այդ համակարգը դեռ ներդրման փուլում է։

Ըստ վարչապետի` կան «ստվերային դիլլերներ», որոնք հեռախոսով` խոսքի հիման վրա խաղադրույքներ կատարում են, և հաղթած գումարը տալիս են, իսկ պարտվածը` պահանջում ամեն գնով։

Երկրորդ պատճառը, ըստ Փաշինյանի, ընտանեկան կամ անձնական խնդիրներն են։

«Երրորդ պատճառը կախված է շատ կոնկրետ իրավիճակի հետ, դա մարտական դիրքում հերթապահության ժամանակ քնելն է։ Եթե դիրքապահը քնել է, նշանակում է վտանգի տակ է դրել ուրիշների կյանքը»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով` դիրքում քնողների նկատմամբ մյուսների կողմից արհամարհանք է դրսևորվում, և դիրքից իջնելուց հետո այդ զինվորները մեկուսանում են։ Նրանց նկատմամբ կարող է լինել հոգեբանական ճնշումներ, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության։

Նա ընդգծեց, որ 85-90 % դեպքերում ինքնասպանությունների պատճառները կապված են իր թվարկած 3 գործոնների հետ։

Հիշեցնենք` հուլիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ` ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նարեկ Թորոսյանի մահը 2026 թվականի 7 ամիսների ընթացքում ՀՀ ԶՈւ–ում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան 8–րդ դեպքն է։

Leave a comment