Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն

Բաժանորդագրվել

Ըստ տեղեկությունների` Աշոտ Խաչատրյանին ձերբակալել են վաղ առավոտյան։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նա ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու գործի շրջանակում։

«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ»,– նշեցին կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ էլ իրավապահները ձերբակալեցին «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արա Նախշքարյանին, ավելի ուշ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային կալանք։

Leave a comment