https://arm.sputniknews.ru/20260730/pashinjany-vorvoshum-chuni-vov-kpvokharini-ruben-rubinjanin-turqiaji-het-banakcutjunnerum-105219615.html
Փաշինյանը որոշում չունի` ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններում
Փաշինյանը որոշում չունի` ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններում
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Թուրքիայի հետ դեռևս պետք է քննարկվի բանակցությունների ձևաչափը։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T13:07+0400
2026-07-30T13:07+0400
2026-07-30T13:07+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ռուբեն ռուբինյան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104129715_0:0:1601:901_1920x0_80_0_0_32312187c9d1f77de65fe5378c6231a6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ որոշում չունի, թե ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հարցը դեռևս քննարկումների փուլում է։«Որոշում չունեմ նաև այն պատճառով, որ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափում պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ»,– ասաց Փաշինյանը։Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է ԱԺ նախագահի թեկնածու։ Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի պաշտոնավարել որպես Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104129715_5:0:1429:1068_1920x0_80_0_0_1de0d0cf03efe6455c8e93504d914e72.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուբեն ռուբինյան, թուրքիա
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուբեն ռուբինյան, թուրքիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Թուրքիայի հետ դեռևս պետք է քննարկվի բանակցությունների ձևաչափը։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ որոշում չունի, թե ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հարցը դեռևս քննարկումների փուլում է։
«Որոշում չունեմ նաև այն պատճառով, որ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափում պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է ԱԺ նախագահի թեկնածու։ Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի պաշտոնավարել որպես Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։