Վենսը Վաշինգտոնում հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Վաշինգտոնում բանակցություններ է անցկացրել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բին Սալմանի հետ։ Այդ մասին հայտնում է CNN-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումներին ի պատասխան ձեռնարկված վերջին համատեղ ռազմական գործողություններն ու ավիահարվածները։ Արքայազն Խալիդը նաև Վենսին է փոխանցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի անձնական ուղերձը։

Սաուդյան ղեկավարության գնահատմամբ՝ Իրանը կարող է փորձել առավելություն ստանալ՝ շարունակելով տարածաշրջանում լարվածության սրումը։ Մասնավորապես, Էր-Ռիադում չեն բացառում, որ Թեհրանը կուժեղացնի ճնշումը՝ օգտագործելով Իրաքում իրեն աջակցող զինված խմբավորումները և Եմենի հութիներին։

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետագա զարգացումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment