Արարատի և Արագածի գագաթներին հայ գերիներին աջակցող պաստառներ են բարձրացվել

https://arm.sputniknews.ru/20260730/ararati-ev-aragatsi-gagatnerin-haj-gerinerin-ajakcvogh-pastarner-en-bardzracvel-105215467.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105213109_0:561:1536:1713_1920x0_80_0_0_615f013ed68ac99ebb805329f38ac6f0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գերի, ռուբեն վարդանյան, արարատ, արագած

հայաստան, գերի, ռուբեն վարդանյան, արարատ, արագած

Բաժանորդագրվել

Ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել բոլոր հայ գերիների ճակատագրերին։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Արարատի և Արագածի գագաթներին Բաքվում գտնվող հայ գերիներին աջակցող պաստառներ են բարձրացվել։ Լուրը հրապարակվել է «Ռուբեն Վարդանյանի աջակիցներ» ֆեյսբուքյան էջից։

Ռուբեն Վարդանյանի համախոհ, հասարակական գործիչ և հայրենադարձ Գեորգի Կևորկովը «Free Ruben Vardanyan. Free all Armenian prisoners» («Ազատություն Ռուբեն Վարդանյանին։ Ազատություն բոլոր հայ գերիներին») գրությամբ պաստառը բարձրացրել է Հայկական լեռնաշխարհի երկու խորհրդանշական գագաթներին՝ Արարատ լեռան և Հայաստանի ամենաբարձր կետի՝ Արագածի գագաթին։

«Արարատն ու Արագածը հայ ժողովրդի խորհրդանիշներն են։ Այդ գագաթներին բոլոր հայ գերիների ազատ արձակման պահանջով դրոշ բարձրացնելը նշանակում է ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին, որ այս թեման չպետք է դուրս մնա միջազգային օրակարգից և հայ ժողովրդի պահանջներից», — նշել է Գեորգի Կևորկովը։

Ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել բոլոր հայ գերիների ճակատագրին, որոնք մի քանի տարի է շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

Leave a comment