https://arm.sputniknews.ru/20260730/gagik-tsarukjanin-patkanvogh-biznesneri-nerkajacucichnery-mtan-karavarutjan-shenq-105216163.html
Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների ներկայացուցիչները մտան կառավարության շենք
Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների ներկայացուցիչները մտան կառավարության շենք
Sputnik Արմենիա
Նրանք պահանջում են կառավարությունից հանել կապարակնիքները, որպեսզի նրանք վերադառնան աշխատանքի։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T12:09+0400
2026-07-30T12:09+0400
2026-07-30T12:09+0400
հայաստան
հհ կառավարություն
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105213864_137:0:1369:693_1920x0_80_0_0_da22966bf5d9d1660b5c1a074ec3c2ea.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցներից մի քանիսը, որոնք այս պահին հարկադիր արձակուրդում են գտնվում, մտան կառավարության շենք` գործադիր մարմնի ներկայացուցչի հետ հանդիպելու։ Նրանք պահանջում են վերաբացել գործարանները, խանութները և այլ կառույցներ, որպեսզի կարողանան վերադառնալ աշխատանքի։Նրանք լրագրողներին ասացին, որ կառավարության ներկայացուցիչները համաձայնել են 15 րոպեով ընդունել:«Մեզ ասել են, որ ընդունելու են 15 րոպեով, որպեսզի լսեն մեր մտահոգությունը։ Ես չեմ հավատում, որ այս հանդիպումը որևէ բան կփոխի։ Չեմ հավատում, որ ընդհանրապես ինչ-որ բան կփոխվի։ Մենք Արցախը հանձնել ենք, ոչինչ չի փոխվել։ Կաթողիկոսի ու եկեղեցու դեմ արշավներ են եղել, ոչինչ չի փոխվել», – լրագրողներին ասաց «Եուրոմոթորս» փակ բաժնետիրական ընկերություն տնօրեն Աբրահամ Տանակէօզեանը։«Մուլտի Գրանդ Ռեսորթ»–ի աշխատակիցներից մեկն էլ վստահեցրեց, որ ակցիաները շարունակական են լինելու, քանի որ իրենք առանց աշխատանքի մնալ չեն կարող։«Մենք գնում էինք ընտրությունների, որ բոլորիս կյանքը լավանա, ոչ թե որ մի քանի օր հետո բոլորս էս վիճակում հայտնվենք։ Անիմաստ գրում են` լափամանդ պակասել ա, բայց ինձ հիմա ոչ մեկը փող չի տալիս։ Ես եկել եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ իրավունքներն են պաշտպանում, ես իմ ղեկավարին էնքան շատ եմ սիրում, էդ մարդը էնքան բան է արել թե՛ երկրի համար, թե՛ իր աշխատողների համար, թե՛ բոլորի համար, որ ես բարոյական իրավունք չունեմ, էսօր չսատարեմ պարոն Ծառուկյանին»,– ասաց նա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105213864_291:0:1215:693_1920x0_80_0_0_e8c34755d195643b5ee012ce10bc296e.jpg.webp
հայաստան, հհ կառավարություն, գագիկ ծառուկյան
հայաստան, հհ կառավարություն, գագիկ ծառուկյան
Նրանք պահանջում են կառավարությունից հանել կապարակնիքները, որպեսզի նրանք վերադառնան աշխատանքի։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցներից մի քանիսը, որոնք այս պահին հարկադիր արձակուրդում են գտնվում, մտան կառավարության շենք` գործադիր մարմնի ներկայացուցչի հետ հանդիպելու։ Նրանք պահանջում են վերաբացել գործարանները, խանութները և այլ կառույցներ, որպեսզի կարողանան վերադառնալ աշխատանքի։
Նրանք լրագրողներին ասացին, որ կառավարության ներկայացուցիչները համաձայնել են 15 րոպեով ընդունել:
«Մեզ ասել են, որ ընդունելու են 15 րոպեով, որպեսզի լսեն մեր մտահոգությունը։ Ես չեմ հավատում, որ այս հանդիպումը որևէ բան կփոխի։ Չեմ հավատում, որ ընդհանրապես ինչ-որ բան կփոխվի։ Մենք Արցախը հանձնել ենք, ոչինչ չի փոխվել։ Կաթողիկոսի ու եկեղեցու դեմ արշավներ են եղել, ոչինչ չի փոխվել», – լրագրողներին ասաց «Եուրոմոթորս» փակ բաժնետիրական ընկերություն տնօրեն Աբրահամ Տանակէօզեանը։
«Մուլտի Գրանդ Ռեսորթ»–ի աշխատակիցներից մեկն էլ վստահեցրեց, որ ակցիաները շարունակական են լինելու, քանի որ իրենք առանց աշխատանքի մնալ չեն կարող։
«Մենք գնում էինք ընտրությունների, որ բոլորիս կյանքը լավանա, ոչ թե որ մի քանի օր հետո բոլորս էս վիճակում հայտնվենք։ Անիմաստ գրում են` լափամանդ պակասել ա, բայց ինձ հիմա ոչ մեկը փող չի տալիս։ Ես եկել եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ իրավունքներն են պաշտպանում, ես իմ ղեկավարին էնքան շատ եմ սիրում, էդ մարդը էնքան բան է արել թե՛ երկրի համար, թե՛ իր աշխատողների համար, թե՛ բոլորի համար, որ ես բարոյական իրավունք չունեմ, էսօր չսատարեմ պարոն Ծառուկյանին»,– ասաց նա։