Եվրոպական բանկերը երկրորդ եռամսյակում գրանցել են ռեկորդային շահույթ

Եվրոպայի խոշորագույն բանկերը հրապարակել են ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները՝ գերազանցելով փորձագետների կանխատեսումները: Այս մասին հաղորդում է CNBC-ն։

Շվեյցարական ֆինանսական կոնգլոմերատ UBS-ը մինչև հարկումը գրանցել է 3.6 միլիարդ դոլարի շահույթ, իսկ գլոբալ կարողությունների կառավարման ստորաբաժանման նոր զուտ ակտիվների ծավալը հասել է 36 միլիարդ դոլարի։ Ընկերության ներդրումային բիզնեսի հասույթը տարեկան կտրվածքով աճել է 31%-ով։

Միաժամանակ Deutsche Bank-ը հայտնել է հարկերից հետո շահույթի 10% աճի մասին, որը հասել է տվյալ ժամանակահատվածի համար ռեկորդային՝ 1.9 միլիարդ եվրոյի (2.2 միլիարդ դոլար)։

UBS-ի գլխավոր տնօրեն Սերջիո Էրմոտտին նշել է, որ կապիտալի շուկաներում, ինչպես նաև միաձուլումների և կլանումների (M&A) ոլորտում իրավիճակը «շատ բարենպաստ» է։

Ուժեղ ֆինանսական արդյունքների ֆոնին բանկերը հայտարարել են նաև բաժնետերերին կապիտալի վերադարձի ծրագրերի մասին։ Մասնավորապես, UBS-ը նախատեսում է 2027 թվականի առաջին կիսամյակում ավարտել 3 միլիարդ դոլարի սեփական բաժնետոմսերի հետգնման ծրագիր։

Իր հերթին Standard Chartered-ը հայտարարել է 1 միլիարդ դոլարի նոր հետգնման ծրագրի մեկնարկի մասին այն բանից հետո, երբ բանկի կիսամյակային մինչև հարկումը շահույթն աճել է 9%-ով՝ հասնելով 4.8 միլիարդ դոլարի։

Leave a comment