Եգիպտոսում ամերիկյան գազային նավային համալիրի պայթյունը կարող էր կապված լինել իրանական ԱԹՍ-ի հարձակման հետ․ NYT

Եգիպտոսի Դամիետա նավահանգստում ամերիկյան լողացող հեղուկացված բնական գազի (LNG) պահեստավորման համալիրում տեղի ունեցած պայթյունը կարող էր լինել Իրանից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանք։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ հարձակման նպատակը եղել է ցույց տալ, որ տարածաշրջանում հետագա էսկալացիայի դեպքում Իրանը կարող է լրջորեն խաթարել համաշխարհային ապրանքների և էներգակիրների մատակարարումները։

Միևնույն ժամանակ աղբյուրները չեն հստակեցրել՝ գործողությունն իրականացվել է անմիջապես Իրանի կողմից, թե Թեհրանին աջակցող որևէ զինված խմբավորման միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment