Ահարոն Սահակյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից


Կառավարության՝ հուլիսի 30-ի նիստի չզեկուցվող հարցերի ցանկում ընդգրկված է Ահարոն Սահակյանին ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդ­վածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.


Ահարոն Սահակյանին 2026 թվականի հուլիսի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»,- նշվում է նախագծում:


 


 

Դիտումների քանակ28

Leave a comment