ՀՀ–ում ջերմատնային տնտեսություններն արտահանման աջակցություն կստանան նաև օգոստոսին

https://arm.sputniknews.ru/20260730/hhum-jermatnajin-tntesutjunnern-artahanman-ajakcutjun-kstanan-naev-ogvostvosin-105211461.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102916625_0:0:2560:1920_1920x0_80_0_0_92fe627544b7c089474d5897761e4d1e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բանջարեղեն, ծաղիկ, հհ կառավարություն, արտահանում

հայաստան, բանջարեղեն, ծաղիկ, հհ կառավարություն, արտահանում

Բաժանորդագրվել

Օգոստոսին կանխատեսվում է, որ Հայաստանից կարտահանվի շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 4100 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև օգոստոսին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Ռոսսելխոզնադզորը մայիսի 22–ից սահմանափակել է Հայաստանի մի շարք ապրանքախմբերի ներմուծումը, ՀՀ կառավարությունը արտահանման խնդիրները մեղմելու համար աջակցում է հատկապես ջերմատնային տնտեսություններին։

«Նկատի ունենալով, որ այլ շուկաներ արտահանելու ուղղությամբ տնտեսավարողների կողմից իրականացվել են ակտիվ բանակցություններ, որոնց արդյունքում առաջիկայում ակնկալվում են արտահանման ծավալների աճ, իսկ բանակցությունների ընթացքում գնառաջարկները կատարվում են հաշվի առնելով նաև տրամադրվող փոխհատուցման չափերը, նպատակահարմար է համարվում փոխհատուցում տրամադրել նաև օգոստոս ամսվա համար»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Օգոստոսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է պալերմո տեսակի պղպեղով և սմբուկով։ Օգոստոսին կանխատեսվում է, որ արտահանման ծավալները կկազմեն շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 4100 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։

Ըստ այդմ` տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում հետևյալ չափերով.

1.

ելակի յուրաքանչյուր 1 կգ համար` 770 դրամ,

2.

լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար` 275 դրամ,

3.

չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար` 400 դրամ,

4.

պղպեղի յուրաքանչյուր 1 կգ համար` 400 դրամ,

5.

պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կգ համար` 500 դրամ,

6.

սմբուկի յուրաքանչյուր 1 կգ համար` 200 դրամ,

7.

ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար` 37 դրամ։

8) ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար` 50 դրամ։

Օգոստոսին փոխհատուցման տրամադրման չափը գնահատվում է շուրջ 1 մլրդ 710․9 մլն դրամ, որը հաշվարկվել է 2026 թ. օգոստոս ամսվա ընթացքում արտահանման ենթակա գնահատված ծավալների արտահանման համար տրամադրվող փոխհատուցման չափերով։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment