Ուկրաինայի զինուժը «Wildberries»–ի ևս մեկ պահեստի վրա է հարձակվել

Բաժանորդագրվել

Սա առավոտվա ընթացքում արդեն երկրորդ հարձակումն է։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ուկրաինական զինուժը հարված է հասցրել «Wildberries»–ի ևս մեկ պահեստի. Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում գտնվող լոգիստիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հայտարարված օդային տագնապի պատճառով պահեստի աշխատակիցները նախապես տարհանվել են։

Նախնական տվյալով` տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։

Ընկերությունը վերակազմակերպել է լոգիստիկ շղթաները` առաքումներն ու պատվերներն ուղղորդվել են այլ օբյեկտներ։

Հիշեցնենք` այսօր ուկրաինական հարվածի տակ է հայտնվել նաև «Wildberries»–ի` Պենզայի մարզում գտնվող պահեստը։

Leave a comment