2012թ․–ին ծնված Վահե Ապիկյանը որոնվում է որպես անհետ կորած
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս է եկել Բաղյան փողոցի իր բնակարանից և չի վերադարձել:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։