Ի՞նչ եղանակ է սպասվելու հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը

Ուշադրություն

Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, հուլիսի 30-ի գիշերը և ուշ երեկոյան, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ի և 31-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Leave a comment