Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո

Քաղաքականություն

29.07.2026 | 19:24

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուցում է խոստացել իրանական հրթիռային հարձակման համար, որը կասեցվել է ամերիկյան ուժերի կողմից,  գրում է CNN-ը:

«Մենք նրանց կհաղթենք։ Մենք նրանց ուժեղ հարվածելու ենք։ Նրանք ստանալու են արժանին»,- Fox News-ին ասել է Թրամփը։

Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ը համակարգել է իրաքցիների հետ Իրաքում Իրանի կողմից աջակցվող շիա զինյալների դեմ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ավիահարվածները։ Թրամփը զինյալներին անվանել է «աշխարհի քաղցկեղ» և չի բացառել տարածաշրջանում պրոքսիների դեմ հետագա գործողությունները։

Նավթի գները բարձրացել են Թրամփի հայտարարությունից հետո, որ Իրանը «հարված է ստանալու»՝ ի պատասխան ամերիկյան ուժերի վրա հարձակման փորձի։

Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 5,8%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 86,82 դոլարի։ Ամերիկյան WTI նավթի գինը բարձրացել է 6,4%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 84,30 դոլարի։

Dow-ի ֆյուչերսները նվազել են 330 միավորով կամ 0,6%-ով։ S&P 500-ի և Nasdaq 100-ի ֆյուչերսները նվազել են շուրջ 0,1%-ով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment