Քաղաքականություն
29.07.2026 | 18:02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Աբովյանում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքին։
Ավելի վաղ հայտնի էՐ դարձել, որ Ավետ Կոնջորյանը հուլիսի 24-ի կեսգիշերին Աբովյան քաղաքում, իր տան տարածքում ծեծվել է։ Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության ու խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել Քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչությունը։ Երկու հոգի ձերբակալվել է, նրանցից մեկը Աբովյանի ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրի Հակոբյանն է։
«Գիտեք ինչ, Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում։ Այսինքն՝ դա չի նշանակում, որ կուսակցության ներսում քննարկում չկա։ Եվ իրավական պրոցեսների ավարտից հետո, եթե կլինեն այդպիսի դեպքեր… եղել են, իմիջիայլոց, երբ որ իրավական գործընթաց է գնացել, իրավական գնահատական է հնչել, և մարդիկ են հեռացվել կուսակցությունից՝ դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։