Քաղաքականություն
29.07.2026 | 16:41
Քննարկումների և փակ գաղտնի քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը առաջարկել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների հետևյալ թեկնածությունները՝
-Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան,
-Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան,
-Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան,
-Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով՝ Սիսակ Գաբրիելյան,
-Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Սոնա Ղազարյան,
-Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Զարուհի Բաթոյան,
-Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան,
-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան,
-Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան,
-Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վահե Ղալումյան,
-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան,
-Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Ծովինար Վարդանյան։
«Այս ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև, գիտեք, որ որոշակի սկզբունքով դա կախված է նաև նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն»,-նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։