https://arm.sputniknews.ru/20260729/qpn-azh-handznazhvoghvovneri-nakhagahneri-teknatsuner-e-yntrel-105184639.html
ՔՊ–ն ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներ է ընտրել
ՔՊ–ն ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներ է ընտրել
Sputnik Արմենիա
Նոր գումարման ԱԺ–ի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2–ին։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T16:16+0400
2026-07-29T16:16+0400
2026-07-29T16:38+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
հանձնաժողով
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451129_0:167:1601:1067_1920x0_80_0_0_10ae3b6e91ed112235dcc4f76a8d2343.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այսօր գաղտնի քվեարկությամբ ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներ է ընտրել։ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Սիսակ Գաբրիելյանը, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Լուսինե Բադալյանն է, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովինը` Սոնա Ղազարյանը։ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Սարգիս Խանդանյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Զարուհի Բաթոյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Վիլեն Գաբրիելյանը։Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Արուսյակ Ջուլհակյանն է, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովինը՝ Տրդատ Սարգսյանը, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովինը` Վահե Ղալումյանը։Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Բաբկեն Թունյանը, իսկ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Ծովինար Վարդանյանն է։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: Նոր գումարման ԱԺ–ի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2–ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451129_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dd7f6c8793bac6b3160f6c04488a41d3.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), հանձնաժողով, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայաստան, աժ (ազգային ժողով), հանձնաժողով, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Նոր գումարման ԱԺ–ի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2–ին։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այսօր գաղտնի քվեարկությամբ ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներ է ընտրել։
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Սիսակ Գաբրիելյանը, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Լուսինե Բադալյանն է, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովինը` Սոնա Ղազարյանը։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Սարգիս Խանդանյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Զարուհի Բաթոյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Վիլեն Գաբրիելյանը։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Արուսյակ Ջուլհակյանն է, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովինը՝ Տրդատ Սարգսյանը, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովինը` Վահե Ղալումյանը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Բաբկեն Թունյանը, իսկ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Ծովինար Վարդանյանն է։