ԵՄ, թե ԵԱՏՄ հարցով հանրաքվե անելու խոսույթը տեղին չէ․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում խոսվում էր Հայաստանում հնարավորինս շուտ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Եվրամիությանն անդամակցե՞լ, թե՞ մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում․ այս հարցով հանրաքվե անցկացնելուց առաջ Հայաստանն առնվազն պետք է դիմած լինի ԵՄ-ին անդամագրվելու հարցով։ Այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում անդրադարձ եղե՞լ է այն հարցին, թե որն է հանրաքվե անցկացնելու վերջնաժամկետը, Փաշինյանն անընդունելի համարեց։

«Հանրաքվեի վերջնաժամկետների հետ կապված խոսույթն ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշում կայացնում։ Մենք պետք է որոշենք՝ երբ հանրաքվե անենք, երբ չանենք։ Ես ասեցի՝ ինչ պայմաններում էդ հանրաքվեն կարող է տեղի ունենալ, հետևաբար էդ մասով խոսույթը տեղին չէ»,- ասաց Փաշինյանը։

Leave a comment