Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 

Հասարակություն

29.07.2026 | 15:55

2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած կուսակցություններին 1 մլն դրամից ավելի նվիրատվություն կատարած 202 անձի վերաբերյալ տեղեկություններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովn ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու և հնարավոր հանցագործությունները հայտնաբերելու նպատակով։

Factor.am-ը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից պարզել է, որ այս պահին համապատասխան ուսումնասիրություններ են կատարվում։

«Արդյունքների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, Հակակոռուպցիոն կոմիտեն կկատարի հրապարակումներ»,- նշել են կոմիտեից։

ԿԿՀ-ն ընդհանուր առմամբ ստուգել է կուսակցություններին 1 մլն դրամից ավելի նվիրատվություն կատարած 757 անձանց և նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալների արժանահավատությունը։

Այսինքն՝ 202 դեպքում նվիրատուների եկամուտների չափը համադրելի չի եղել նրանց կատարած նվիրատվությանը։

 

Գայանե Խաչատրյան

Leave a comment