Գոռ Վարդանյանն վերընտրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր

Գոռ Վարդանյանն ընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։

«Հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվեցի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։ 

Շնորհակալություն ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ անվերապահ վստահության և միաձայն քվեարկության համար։

Շարունակելու եմ նույն պատասխանատվությամբ և նվիրումով աշխատել մեր եզակի տեխնոլոգիական կրթահամալիրի զարգացման ու առաջընթացի համար։

Ի գործ, սիրելի՛ պոլիտեխնիկցիներ»,- գրել է Գոռ Վարդանյանը։։

 

Leave a comment