ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

29.07.2026 | 15:41

«ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է. հա՛մ նախագահ եմ լինելու այնտեղ, հա՛մ պատգամավո՞ր, ի՞նչն է խանգարում»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սասուն Միքայելյանը։

Նա կտրականապես հերքեց ԵԿՄ-ի հնարավոր լուծարման մասին լուրերը՝ դրանց տարածման մեջ մեղադրելով լրագրողներին։ «Երկրապահն իմ կյանքն է, իմ ապրելաձևն է։ Երկրապահի լուծարումը ձեր՝ լրագրողներիդ հորինածն է»,- նշեց նա։

Միքայելյանը նաև ընդգծեց ԵԿՄ-ի կարևորությունը հայրենասիրական դաստիարակության գործում՝ մատնանշելով «Պատանի երկրապահ» կառույցի գործունեությունը, որտեղ տարեկան շուրջ 2000 երեխա է վերապատրաստվում՝ նախապատրաստվելով բանակում ծառայությանը։

Նրա խոսքով՝ կառույցը շարունակում է մնալ բանակի կարևոր հենասյուներից մեկը։

Լրագրողների հարցին, թե ինչու է որոշել պատգամավոր առաջադրվել, Միքայելյանը պատասխանեց՝ «ապրած կյանքով»՝ հավելելով, որ վերջնական որոշումը կայացնում է կուսակցության վարչությունը փակ գաղտնի քվեարկությամբ։ Նա հաստատեց, որ ցանկությունն իրենն է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment