Քաղաքականություն
29.07.2026 | 12:57
Քիչ առաջ մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» վարչության նիստը։ Կուսակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով նիստի օրակարգին՝ նշեց՝ քննարկվելու են Ազգային ժողովի հետագա անելիքները. «Ես էլ եմ հրավիրված, գնամ, դուրս գալուց եթե հնարավորություն լինի՝ ավելի մանրամասն կասեմ»։
Պատասխանելով հարցին՝ պատգամավորը հաստատեց, որ օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Գաբրիելյանը հայտնեց, որ ինքն առաջադրված է իր գործող՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:
«Առաջադրվել եմ, կարծում եմ՝ բավականին լավ թեկնածուներ են, և ով էլ լինի, մենք կշարունակենք մեր սկսած աշխատանքը, որովհետև ինչպես հայտարարել ենք՝ կրթությունը մեր ռազմավարությունների ռազմավարությունն է»,- նշեց պատգամավորը:
Այլ հավանական թեկնածուների վերաբերյալ հարցին Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ տեղեկացված չէ՝ հորդորելով մանրամասները ճշտել կուսակցության վարչությունից:
Մանրամասները՝ տեսանյութում։