Քաղաքականություն
29.07.2026 | 14:27
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի զինված ուժերի հարվածների թիրախ են դարձել երկու ռուսական նավթավերամշակման գործարաններ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ռյազանում հարվածներ են հասցվել նավթավերամշակման գործարանին և լոգիստիկ կենտրոնի։ Ուկրաինայի սահմանից հեռավորությունը մոտավորապես 360 կմ է։ Հեռահար պատժամիջոցներ են կիրառվել նաև Պերմի մարզի նավթավերամշակման գործարանի նկատմամբ»,- գրել է Զելենսկին տելեգրամում։
Նա Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածքի խորքում ենթակառուցվածքային օբյեկտների, մասնավորապես, վառելիքի և էներգետիկայի ոլորտին հարվածներն անվանում է «հեռահար պատժամիջոցներ»։
Ռյազանի նահանգապետ Պավել Մալկովն այսօր առավոտյան հայտնել էր տարածաշրջանի արդյունաբերական օբյեկտներից մեկում բռնկված հրդեհի մասին՝ առանց որևէ մանրամասն հայտնելու:
Պերմի նահանգապետ Դմիտրի Մախոնինն էլ հայտնել է անօդաչու թռչող սարքի հարձակման մասին «Պերմի երկրամասի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի վրա»: Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել, մինչդեռ Մալկովը հայտնել էր վեց վիրավորի մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի